Սոդոմ-Գոմորի կործանումը բնավ էլ առասպել չէ:
Աշխարհը կործանումից,իսկ մարդկությունը հոգևոր սնանկացումից և դրանից բխող բարբարոսությունից փրկելու համար հանճարեղ մարգարեները ստեղծեցին կրոններ,որպեսզի կառավարեն մարդկային ցածր,կենդանական բնազդները և մարդուն պահեն հոգևորի ու ոգեղենի տիրույթում:
Ցավոք, Համաշխարհային կրոններից ոչ մեկը հետագայում չուղղորդեց մարդկությանը Ոգեղենի և Հոգևորի ճանապարհով , քանի որ իրենք՝ <հոգևոր> առաջնորդներն, իրենց քարոզած ուսմունքի անմնացորդ կրողները չեղան, իրենք նույնպես տրվեցին նյութական աշխարհի գայթակղությանը...
Այո՛,
ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽԵԼՈՒ ՀՈՒՅԺ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է.․․
Մարդկությունը <Սոդոմ-Գոմորի> նախաշեմին է...
Մենք՝ Հայերս, թերևս ավելի խորն ենք զգում մարդկության գլխին կախված վտանգի ահագնությունը:
Մե՛նք պիտի արթնանանք այս թունավոր թմբիրից և կարողանանք արթնացնել ոսկու և արյան տենդով արբած քաղաքական գործիչների՝ մարդ լինելու գիտակցումը, հասկացնենք, որ նրանք իրավունք չունեն
ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼՈՒ...
Այո՛, Բարոյապես և Գաղափարապես հզոր, մաքուր և նվիրյալ անհատները կարող են հոգով դեռ չտկարացած մարդկանց հավաքել և ԳՈՐԾՈՒՆ ՈՒԺ ՍՏԵՂԾԵԼ՝
Աշխարհը բարոյական կործանումից փրկելու համար...Իսկ բարոյական կործանումը տանում է պատերազմների ու ավերածությունների․․․Եվ ասես հազարամյակներով որոշ մարդիկ չեն հագենում մարդկային արյան գետերից և չեն բավարարվում ավերված տաճարների ու մարդկային պարզ տների ավերակների կույտերի բուրգերի բարձրությունից․․․
Ուշացնում ենք․․․․
Գալիք սերունդները չեն ների մեզ, չի՛ ների նաև Արարիչը,որ այսքան շռայլ եղավ մարդկանց հանդեպ և անհիշաչարորեն ներողամիտ՝մարդկության գործած բարբարոսությունների հանդեպ, թեև ժամանակ առ ժամանակ բնության տարերային աղետները հենց Արարչի սթափության ապտակներն են․․․
Գոնե մենք՝ հայերս սթափվենք ու չտրվենք համաշխարհային Սոդոմ-Գոմորին, քանի որ մեր անցած պատմական ուղին լի է եղել դաժանությամբ ու խոշտանգումներով, ավերումներով
և կորուստներով մարդկությանը․․․
Մենք իրավունք չունենք տրվելու մեր անբարո ժամանկների անմիտ և կործանարար գայթակղություններին՝ հարստություն դիզելու,բարոյական անկման խոտոր ճանապարհով գնալու,Հայրենիք ու պետություն կորցնելու՝մեր թշնամի և ոչ բարեկան ժողովուրդների դժոխք տանող ճանապարհին հնազանդ հետևելու․․․
Մեզ Արարիչը ուրույն կյանքի ուղիղ ճանապարհ է տվել․․․․
Գնանք անսայթաք մեր Ճանապարհով․․․․
Մենք դա կարող ենք ու պարտավոր ենք․․․
Մարի Բարսեղյան-Խանջյան
Գրող, հրապարակախոս
10․3․2026թ